15.06.2013 14:19

Լուիշ Ֆիգու. Ռոնալդուի կամակորության պատճառը հասկանում եմ

Լուիշ Ֆիգու. Ռոնալդուի կամակորության պատճառը հասկանում եմ

Պորտուգալիայի հավաքականի եւ «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն նշել է, թե որոնք են Կրիշտիանու Ռոնալդուի՝ վերջին շրջանի պահվածքի դրդապատճառները: Հիշեցնենք, որ Ռոնալդուն առայժմ հրաժարվում է ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը:

«Ռոնալդուի կամակորության պատճառն այն է, որ նա ծնված է հաղթելու համար, իսկ «Ռեալը» շատ քիչ տիտղոսներ է նվաճել վերջին տարիներին: Այնպես որ խնդիրը աշխատավարձի մեջ չէ. Կրիշտիանու փող շատ ունի: Խնդիրը ամբիցիաներն են: Ըստ էության, միայն Ռոնալդուն էր թիմին տանում դեպի հաղթանակները, բայց նրա ջանքերն էլ շատ հաճախ բավարար չէին: Կրիշտիանուն ցանկանում խաղալ այն կոլեկտիվում, որը ունակ է ավելի մեծ նվաճումների»,- Ֆիգուի խոսքն է մեջբերում AS-ը: