16.06.2013 00:37

Բարեփոխիչ, միջուկային բանակցող. ԻԻՀ-ն նոր նախագահ ունի

Բարեփոխիչ, միջուկային բանակցող. ԻԻՀ-ն նոր նախագահ ունի

Բարեփոխիչների ներկայացուցիչ Հասան Ռոուհանին քվեարկության վերջնական հաշվարկի արդյունքում ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ: Այդ մասին հայտարարել է Իրանի ՆԳՆախարար Մոստաֆա Մոհամմեդ-Նաջարը: Նրա խոսքով, ավելի քան 50 մլն ընտրողներից քվեարկությանը մասնակցել է մոտ 37 մլն մարդ` ապահովելով  72.7 տոկոս մասնակցություն: Նա նշել է, որ վերջնահաշվարկից հետո Ռոուհանին ստացել է 18.613 մլն քվե եւ հանդիսանում է ԻԻՀ նորընտիր նախագահը:

Ինչպես հաղորդում է ռուսական ria.ru-ն, մի շարք միջազգային ԶԼՄ-ներ համակարծիք են այն հարցում, որ բարեփոխիչների թեւը ներկայացնող թեկնածուի, ԱԱԽ նախկին քարտուղարի եւ վեցնյակի հետ միջուկային  բանակցող Հասան Ռոուհանիի հաղթանակը ի ցույց դրեց իրանական հասարակության շրջանում առկա բարեփոխումների պահանջարկը: Ըստ այդմ, հասարակությունը չաջակցեց ավելի կոշտ քաղաքական դիրքորոշում որդեգրած թեկնածուներին: