08.10.2012 22:57

Չեզարե Պրանդելի. Բալոտելիին հրավիրել եմ, որովհետեւ նա տաղանդավոր է

Չեզարե Պրանդելի. Բալոտելիին հրավիրել եմ, որովհետեւ նա տաղանդավոր է

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին մեկնաբանել է ֆուտբոլիստների ցուցակը, որոնց հրավիրել է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի (հոկտեմբերի 12) եւ Դանիայի (հոկտեմբերի 16) հավաքականների հետ հանդիպումներին մասնակցելու համար:

«Չեմ կարծում, որ Կասանոյի եւ Դի Նատալեի դարաշրջանը հավաքականում ավարտված է: Այժմ ես ցանկանում եմ գործի մեջ փորձարկել մի քանի երիտասարդ խաղացողների: Դի Նատալեի եւ Կասանոյի թեկնածություններն անպայման կդիտարկվեն նաեւ հետագայում, եթե նրանք լավ մարզավիճակում լինեն:

Ես հիասթափված  էի, որ Բալոտելին վիրահատության ենթարկվեց: Ես նրան հրավիրել եմ, որովհետեւ նա տաղանդավոր է: Մենք պետք է հասկանանք, պատրաստվում է արդյոք Մարիոն իսկական չեմպիոն դառնալ:

Ուրախ եմ, որ Կրիշիտոն նորից իմ տրամադրության տակ է: Այժմ, երբ բոլոր հարցերը լուծվել են, ես կարող եմ նրա վրա հույս դնել:

Վերատի՞ն: Ես Մարկոյին տեսնում եմ որպես խաղացող, որը ընդունակ է գործել կիսապաշտպանության ցանկացած գոտում: Էլ-Շաարավի՞ն: Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, որին արժե ուշադիր հետեւել: Նա մեր ապագան է»,- Պրանդելիի խոսքն է մեջբերում Football Italia-ն: