17.06.2013 14:56

Հայաստանը և Վրաստանը կքննարկեն իրավական ոլորտում համագործակցության հարցեր

Հայաստանը և Վրաստանը կքննարկեն իրավական ոլորտում համագործակցության հարցեր

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին այսօր պաշտոնական այցով ժամանում է Հայաստան, որտեղ, Վրաստանի արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կանցկացնի մի շարք հանդիպումներ:

Մասնավորապես, նախարաը հանդիպելու է Հայաստանի վարչապետի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի և Սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաև՝ Հայաստանի նոտարական պալատի և Փաստաբանների ասոցիացիայի ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում նախատեսված է քննարկել այն բարեփոխումները, որոնք Վրաստանի արդարադատության նախարարությունն իրականացրել է 2012 թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Կքննարկվեն նաև իրավական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Թեա Ցուլուկիանիի այցը կավարտվի հունիսի 19-ին, փոխանցում է Trend-ը: