09.10.2012 00:03

Վերհեյենը դադարեցրել է համագործակցությունը Հայաստանի հավաքականի հետ

Վերհեյենը դադարեցրել է համագործակցությունը Հայաստանի հավաքականի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը լքել է իր պաշտոնը:

Վերհեյենը իր պաշտոնը թողել է այլ աշխատանքում զբաղվածության պատճառով: Միեւնույն ժամանակ հայտնի մասնագետը կշարունակի աշխատել Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ, հաղորդում է De Telegraaf-ը:

Ավելի վաղ հայտնի էր  դարձել, որ Վերհեյենը ֆիզպատրաստության հարցերով համագործակցում է Կրասնոդարի «Կուբան» ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Վերհեյենը բացի Հայաստանի հավաքականից, նախկինում աշխատել է նաեւ Ուելսի եւ Ռուսաստանի հավաքականների հետ: