09.10.2012 01:21

Աբդուլլա Գյուլ. Սիրիայի հարցում վատթարագույն սցենարն է իրականանում

Աբդուլլա Գյուլ. Սիրիայի հարցում վատթարագույն սցենարն է իրականանում

Տարածաշրջանը ներկա պահին ականատես է Սիրիայի հարցում վատթարագույն սցենարին»,-ըստ Hurriyet_ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը:

«ՄԵնք կորուստներ ենք կրում: Մենք անընդհատ կապի մեջ ենք Գլխավոր շտաբի եւ մեր կառավարության հետ, եւ ցանկացած զարգացման դեպքում նրանք վայրկենապես անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն», ասել է Գյուլը: Նրա խոսքով, Սիրիայում վաղ թե ուշ փոփոխություններն իրականություն կդառնան:

«Մենք ցանկանում ենք, որ դա հնարավորինս շուտ եւ անցնցում  տեղի կունենա: Հույս ունենք, որ միջազգային կազմակերպություններն այս ըտնթացքում ավելի ակտիվ կլինեն», - նշել է Գյուլը: