09.10.2012 02:03

ԱՄՆ-ում սնկային մենինգիտի զոհ է դարձել 8 մարդ

ԱՄՆ-ում սնկային մենինգիտի զոհ է դարձել 8 մարդ

 

ԱՄՆ-ում սնկային մենինգիտով վարակվածների թիվն անցել է հարյուրից, վարակը տարածվել է ինը նահանգներում, հայտնում է CBS հեռուստաընկերությունը:

Ամերիկացիներին վերջին օրերին մտահոգող վարակի աղբյուր են դարձել գոտկատեղի բուժման համար ներարկվող դեղանյութի պարունակները:

Վարակն առաջին անգամ գրանցվել է սեպտեմբերի 21-ին՝ Թեննեսի նահանգում: Այս ընթացքում դրանով վարակվել են 105 մարդ, որոնցից ութը մահացել է:

Վարակված պարունակները տարածվել են մի ընկերության կողմից, որը դեղորայքի առեւտրով է զբաղվում ԱՄՆ 50 նահանգներում: Իշխանությունները նրանց առաքումները շտապ հետ են կանչել եւ կոչ են արել բնակչությանը՝ չգործածել դրանք:

Հիվանդության որոշ դեպքերի պատճառը բնության մեջ ազատ կերպով հանդիպող սունկն է, որը հազվադեպ է վարակ առաջացնում, քանի որ մարդուց մարդուն չի փոխանցվում, ինչպես այլ մանրեածին հիվանդություններ: