09.10.2012 02:35

Չեխիայում անհայտ ծագման ալկոհոլը 28 մարդու մահվան պատճառ է դարձել

Չեխիայում անհայտ ծագման ալկոհոլը 28 մարդու մահվան պատճառ է դարձել

Չեխիայում անօրինական արտադրության ալկհոլի թունավորումից մահացածների թիվը հասել է 28-ի, վերջին դեպքը գրանցվել է Բորժիցե-ու-Բլատնիցե բնակավայրում, հղում անելով չեխական ČTK  գործակալությանը՝ տեղեկացնում է РИА-Новости-ն:

Ըստ աղբյուրի, մահացած տղամարդուն փողոցում անցորդն է գտել: Հանգուցյալի բնակարանում անցկացված զննության ժամանակ ալկոհոլի մնացորդով շիշ է հայտնաբերվել: Դիահերձումից պարզ է դարձել, որ մահվան պատճառը եղել է մեթիլ սպիրտից թունավորումը:

Չեխիայի իշխանությունները զգուշացրել են թունդ ալկոհոլային խմիչքներ գործածելուց առաջ ուշադրություն դարձնել դրանց ծագման վրա:

Վերջին 30 տարվա մեջ սա Չեխիայում գրանցված նման ամենախոշոր դեպքն է: