09.10.2012 11:10

«Հայկական ժամանակ». Վարդան Ղուկասյանը դիմում է գրել

«Հայկական ժամանակ». Վարդան Ղուկասյանը դիմում է գրել

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է նոյեմբերի 11-ին, երեկ երեկոյան հրաժարականի դիմում է գրել: Դրանից մի քանի ժամ աոաջ Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում կրկին հաստատել էր, որ Ղուկասյանը ժամկետից շուտ վայր կդնի իր լիազորությունները, բայց հարցին` հնարավո՞ր է, որ դիմումն այսօր գրվի, Աղեկյանը պատասխանել էր. «Այսօր` ոչ, բայց մոտ օրերս` այո»: Ուշագրավ է, որ կիրակի օրն անցկացված Գյումրիի տոնին Երևանից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցել, թեև Գյումրիում, ըստ տեղի թերթի աղբյուրների, մեծ պատրաստություն էին տեսել, սեղաններ գցել բարձրաստիճանների համար։ Ղուկասյանը ծրագրել էր հյուրերին պատվել իր «Օազիս» ռեստորանում: Տոնին ներկա չի եղել նաև Գյումրիի նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, որն իր լիազորությունները ստանձնելու է նոյեմբերի 12-ից: Մինչ այդ պետք է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվի, թե ով կլինի, դեռ հայտնի չէ: