09.10.2012 11:17

«Ժողովուրդ». Սեյրան Սարոյանի որդու հարսանիքն Սարգսյանն ու Ծառուկյանը նստած են եղել նույն սեղանի շուրջ

«Ժողովուրդ». Սեյրան Սարոյանի որդու հարսանիքն Սարգսյանն ու Ծառուկյանը նստած են եղել նույն սեղանի շուրջ

Շաբաթ օրն ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու հարսանիքն իր ներկայությամբ պատվել է անձամբ Սերժ Սարգսյանը: Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների` Սարգսյանը կարճ ժամանակով է «Օջախում» եղել: Ու ինչպես մյուս բոլոր էլիտար հարսանիքներում, Սարոյանի որդու հարսանիքը ևս նշանավորվել է քաղաքական հետաքրքիր նրբություններով: Այնտեղ է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, քանի որ Սարոյանը նրա դստեր և Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հարսանիքի քավորն է:

Ականատեսների վկայությամբ` Սարգսյանն ու Ծառուկյանը նստած են եղել նույն սեղանի շուրջ, ինչը նշանակում է, որ նրանց հակասության մասին պարբերաբար շրջանառության մեջ դրվող տեղեկություններն առնվազն ուռճացված են կամ շոուի բաղադրիչ: Ի դեպ, այդ «կառավարական հարսանիքին» գեներալ Սարոյանը ազատամարտիկ իր շատ ընկերների չի հրավիրել: