19.06.2013 18:23

Ռոման Բերեզովսկի. Մխիթարյանը կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր-լիգայի լավագույն խաղացողը

Ռոման Բերեզովսկի. Մխիթարյանը կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր-լիգայի լավագույն խաղացողը

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ռուսական Sport-Express-ի հետ զրույցում մեկնաբանել է հավաքականի իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի հեռանկարները Անգլիա տեղափոխվելու դեպքում:

«Լիվերպուլի» համար Հենրիխը իսկական գյուտ է: Նա ցանկացած եվրոպական գրանդ ակումբում կարող է հանդես գալ: Նախ, նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, որը կարող է նույն հաջողությամբ խաղալ եւ որպես հենակետային կիսապաշտպան, եւ որպես հարձակվող, նույնիսկ եզրային պաշտպան: Ֆուտբոլի նրա ընկալումը, տեխնիկան, արագությունը դա թույլ են տալիս: Երկրորդ. Հենրիխը իսկական պոլիգլոտ է. գիտի հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ պորտուգալերեն, եւ Անգլիայում կենցաղային առումով հեշտ կմերվի: Եվ երրորդը՝ նա չափազանց պրոֆեսիոնալ կերպով է վերաբերվում ֆուտբոլին:

Դանիայի հետ օրերս կայացած խաղում Մխիթարյանը նաեւ ուժային պայքարում էր հաղթում մրցակիցներին, որոնցից շատերը մի գլուխ բարձրահասակ էին նրանից: Եթե «Լիվերպուլը» ի վիճակի լինի Անգլիայի առաջնությունում պայքարել ամենաբարձր տեղերի համար եւ Մխիթարյանն էլ անընդհատ բոլորի աչքի առջեւ լինի, ապա չեմ բացառում, որ նրան կճանաչեն Անգլիայի Պրեմիեր-Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: