20.06.2013 18:49

Մեսին դատավարության պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի մեկնարկը

Մեսին դատավարության պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի մեկնարկը

Իսպանիայի հարկային ծառայությունը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի գործը ուղարկել է դատարան: Դատաքննությունը նշանակված է սեպտեմբերի 17-ին, հաղորդում է Goal.com-ը:

Դատարանում արգենտինացին իր հոր հետ միասին պետք է պատասխանի այն մեղադրանքներին, որ վերջին վեց տարում հարկային հայտարարագրերը լրացնելիս խարդախություններ են արել: Իսպանիայի հարկային ծառայության կարծիքով, Մեսին գրեթե 4 միլիոն եվրո հարկ քիչ է վճարել: Նշենք, որ սեպտեմբերի 17-ին մեկնարկում է 2013/14 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը, այնպես որ տեսականորեն Մեսին կարող է բաց թողնել առաջին տուրը: