09.10.2012 15:54

ԼՂՀ վարչապետն այցելել է Կովսական, որտեղ նաեւ սիրիահայեր են ապրում

ԼՂՀ վարչապետն այցելել է Կովսական, որտեղ նաեւ սիրիահայեր են ապրում

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի շրջանի հարավային թևում` ծանոթանալու ենթաշրջանի տնտեսական ու հասարակական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ վարչապետի մամլո ծառայությունից:

Նշվում է, որ Կովսականում այժմ 800 մարդ է ապրում, իսկ մեկ տարվա ընթացքում 140 տնտեսություն է ավելացել: Ավելին, այնտեղ բնակվողների թիվն օր օրի փոխվում է, քանի որ Սիրիայից տեղափոխվող մեր հայրենակիցների մի ստվար հատված այստեղ է հանգրվանում:

Ղարաբաղի վարչապետի հետ հանդիպման ժամանակ կովսականցիները խոսել են բնակարանաշինության հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ վարկերի մարման գործընթացի մասին: