24.06.2013 07:41

Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել «Բեշիքթաշ»

Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել «Բեշիքթաշ»

Հանրահայտ բրազիլացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն  կարող է մոտ օրերս համալրել թուրքական «Բեշիքթաշի» շարքերը: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո, հաղորդում է թուրքական Fanatik պարբերականը:

Նշվում է, որ այդ գործարքի ժամանակ 4 միլիոն եվրո կվճարի «Բեշիքթաշը», եւս 4 միլիոնը՝ թիմի հովանավորները:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն 2004 եւ 2005 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, 2005թ. նաեւ ստացել է «Ոսկե Գնդակը»: