25.06.2013 20:06

Յոհան Կրոյֆ. Նեյմարին ձեռք բերելուց հետո արժե մտածել Մեսիի վաճառքի մասին

Յոհան Կրոյֆ. Նեյմարին ձեռք բերելուց հետո արժե մտածել Մեսիի վաճառքի մասին

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը իր կարծիքն է հայտնել թիմի կողմից բրազիլացի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու հետեւանքների մասին:

«Նեյմարին ձեռք բերելուց հետո ես կմտածեի Մեսիի վաճառքի հնարավորության մասին: Մեկը կարող է սրա հետ համաձայնվել, մյուսը՝ ոչ: Բայց պետք է հաշվի առնել, որ նման հարցերում միշտ առկա են բազմաթիվ մանրուքներ:

Պարզ օրինակ. տուգանային հարվածները: Նեյմարը ցույց է տվել, որ այդ հարցում ուժեղ է, Մեսին՝ նույնպես: Այդ դեպքում ո՞վ է իրացնելու տուգանային հարվածները:

Կամ մեկ այլ հարց. Նեյմարը եւ «Բարսելոնան» պայմանագրեր ունեն Nike ընկերության հետ, իսկ Մեսին՝ Adidas: Այդ իրավիճակները «Բարսելոնայում« կարող են խնդիրներ առաջացնել»,- ասել է Կրուիֆը: