26.06.2013 12:57

«Բորուսիան» պատրաստ է 25 միլիոն եվրո առաջարկել Մխիթարյանի համար. Bild

«Բորուսիան» պատրաստ է 25 միլիոն եվրո առաջարկել Մխիթարյանի համար. Bild

Դորտմունդի «Բորուսիան» մեգա-առաջարկ է պատրաստում Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար, հայտնում է totalfootball.am-ը՝ հղում անելով գերմանական Bild պարբերականը:

Ըստ թերթի տեղեկությունների, «Բորուսիան» 25 միլիոն եվրո է պատրաստում առաջարկել Մխիթարյանին ձեռք բերելու համար, որին դիտարկում է որպես Մարիո Գյոթցեի փոխարինող: «Մենք պատրաստում ենք ներկայացնել երեք ֆուտբոլիստի, ովքեր իսկապես լավն են»,- ասել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դեռևս չի միացել իր ակումբին՝ Դոնեցկի «Շախտյորին», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում: