26.06.2013 19:01

ИТАР-ТАСС. Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես կներկայացվի որպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

ИТАР-ТАСС. Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես կներկայացվի որպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ներկայումս գտնվում է Լոնդոնում: Այս մասին ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել են հյուրանոցի աշխատակիցները, որտեղ հանգրվանել է ֆուտբոլիստը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, առաջիկայում Մխիթարյանը կմեկնի Լիվերպուլ, որտեղ պաշտոնապես կներկայացվի որպես նույնանուն ակումբի ֆուտբոլիստ:

Նշենք, որ ավելի վաղ Caughtoffside.com կայքը տարածել էր Մխիթարյանի լուսանկարը և հաղորդում էր, որ լուսանկարն արված է Լոնդոնյան «Նովոթել» հյուրանոցում: