26.06.2013 19:33

Իրանի նորընտիր նախագահը «վեցյակի» հետ բանակցությունների խումբ է ձևավորել

Իրանի նորընտիր նախագահը «վեցյակի» հետ բանակցությունների խումբ է ձևավորել

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռուհանին «վեցյակի» հետ բանակցություններ վարելու խումբ է ձևավորել, հաղորդել է ԻԻՀ-ի արտաքին գործերի նախարար Աքբար Սալեհին: «Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և տեղը կորոշվեն, երբ Ռուհանին կստանձնի իր պարտականությունները», հայտարարել է Սալեհին՝ հավելելով, որ «այս պահին կառավարությունը իր լիազորությունները փոխանցելու ընթացքի մեջ է, և հարկավոր է սպասել երկու-երեք շաբաթ: Ռուհանին, որ Իրանի նախագահ է ընտրվել հունիսի 14-ի ընտրությունների արդյունքում, իր լիազորությունները կստանձնի օգոստոսի 3-ին:

Ավելի վաղ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ Թեհրանը ավելի թափանցիկ կլինի իր միջուկային ծրագրի հարցում: Ռուսաստանը ողջունել էր այս հայտարարությունը: Այն մեկնաբանել էր նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ըստ Օբամայի՝ Ռուհանին պետք է լուրջ քայլեր ձեռնարկի՝ համաշխարհային հանրությանը ապացուցելու համար, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել: ԱՄՆ նախագահը նաև ընդգծել էր, որ Վաշինգտոնը շահագրգռված է Թեհրանի հետ «ավելի բազմակողմանի և լուրջ համագործակցության» հարցում, փոխանցում է ИТАР-ТАСС–ը: