26.06.2013 21:43

Վիկտոր Լեոնենկո. Մխիթարյանը «Լիվերպուլում» կձախողվի

Վիկտոր Լեոնենկո. Մխիթարյանը «Լիվերպուլում» կձախողվի

Կիեւի «Դինամոյի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Վիկտոր Լեոնենկոն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը «Շախտյորից» «Լիվերպուլ»:

«Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու դեպքում, իմ կարծիքով, կտապալվի: Ես, իհարկե, նրան լավագույնն եմ մաղթում, սակայն հարյուր տոկոսով վստահ եմ, որ նա այնտեղ չի կարողանա խաղալ: Ինչպես որ այլ ակումբում չի կարող հաջողություններ ունենալ նաեւ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն՝ վերջինս երբեք ոչինչ չի նվաճի: Եթե Մխիթարյանը այլ ակումբում հաջողության հասնելու դեռ ինչ որ հնարավորություններ ունի, ապա Լուչեսկուն ընդհանրապես չունի»,- Լեոնենկոյի խոսքն է մեջբերում ИТАР-ТАСС-ը: