27.06.2013 13:57

«Բավարիայում» Գվարդիոլայի առաջին մարզմանը ներկա է եղել 10 հազ. հանդիսական. Ֆոտոշարք եւ տեսանյութ

«Բավարիայում» Գվարդիոլայի առաջին մարզմանը ներկա է եղել 10 հազ. հանդիսական. Ֆոտոշարք եւ տեսանյութ

Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի առաջին մարզմանը ներկա է եղել 10 հազար հանդիսական եւ 180 լրագրող: Տոմսի արժեքը կազմել է 5 եվրո:

«Ալյանց-Արենայում» մարզումներին մասնակցել է հիմնական կազմի 16 խաղացող, ինչպես նաեւ մի քանի ֆուտբոլիստ երիտասարդական թիմից: Մարզումներին վնասվածքների պատճառով բացակայել են միայն Բաստիան Շվայնշտայգերն ու Մարիո Գյոտցեն: