27.06.2013 17:14

Բրազիլիայի հավաքականի հաղթանակը չկանգնեցրեց ցուցարարներին. Տեսանյութ

Բրազիլիայի հավաքականի հաղթանակը չկանգնեցրեց ցուցարարներին. Տեսանյութ

Բրազիլական Բելու-Օրիզոնտի քաղաքում նորից խոշոր ընդհարումներ են եղել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Իրավապահները ստիպված են եղել նույնիսկ արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ կիրառել:

Կոռուպցիայի, սոցիալական ծանր վիճակի կարգախոսներով սկսված խաղաղ ակցիան վերածվել է անկարգությունների, երբ ցուցարարները անցել են «Մինեյրու» մարզադաշտի արգելափակոցները, որտեղ այդ պահին ընթանում էր Կոնֆեդերացիաների Գավաթի Բրազիլիա – Ուրուգվայ հանդիպումը (2:1):

Նույնիսկ Բրազիլիայի հավաքականի հաղթանակը չի ուրախացրել ցուցարարներին: Մոտ 50 հազար մարդ վանկարկել է «ՖԻՖԱ, հեռացիր» կարգախոսը: Ցուցարարները վրդոված են մրցաշարի վրա ծախսվող հսկայական գումարներից, երբ երկրում բազմաթիվ խնդիրներ կան առողջապահության եւ կրթության ոլորտներում:

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ երկրի այլ քաղաքներում: Ի պատասխան, Բրազիլիայի իշպպանությունները կոռուպցիայի համար պատիժը խստացրել են եւ նոր միջոցներ բյուջեից հատկացրել առողջապահության եւ կրթության համար: