27.06.2013 18:16

«Լիվերպուլը» բարկացել է Սուարեսի վրա

«Լիվերպուլը» բարկացել է Սուարեսի վրա

«Լիվերպուլը» իր դժգոհությունն է հայտնել, որ համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, իրենց հարձակվող Լուիս Սուարեսը «Ռեալի» հետ արդեն համաձայնեցրել է 4-ամյա պայմանագիրը:

Ակումբը մտադիր է շտապ բանակցել ֆուտբոլիստի եւ նրա ներկայացուցիչների հետ եւ պարզել, թե արդյոք նրանք չեն խախտել գործող պայմանագրի կետերը:

«Լիվերպուլն» առայժմ ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել Սուարեսի տեղափոխության վերաբերյալ, որի պայմանագիրը ակումբի գործելու է 3,5 տարի: