27.06.2013 19:46

Մեսին Իսպանիայի հարկային ծառայությանը կվճարի եվս 15 միլիոն եվրո

Մեսին Իսպանիայի հարկային ծառայությանը կվճարի եվս 15 միլիոն եվրո

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի հարկային ծառայության հաշվեհամարին կփոխանցի եւս 15 միլիոն եվրո:

Արգենտինացի հարձակվողն ու նրա հայրը համաձայնվել են վճարել ընդհանուր առմամբ 25 միլիոն եվրո, որպեսզի ազատվեն դատական քաշքշուկներից: Հիշեցնենք, որ Մեսին արդեն 10 միլիոն եվրո վճարել էր իսպանական հարկայիններին:

Հունիսի սկզբներին Մեսին եւ նրա հայրը՝ Խորխեն մեղադրվեցին 4 միլիոն եվրոյի չափով հարկեր չվճարելու մեջ, իսկ սեպտեմբերի 17-ին նրանք պետք է ներկայանային Բարսելոնայի դատարան՝ ցուցմունք տալու համար: Եթե նրանց մեղքը ապացուցված համարվեր, ապա նրանց սպառնում էր մինչեւ հինգ տարի ազատազրկում եւ 24,6 միլիոն եվրո տուգանք: