28.06.2013 12:51

Եզրափակիչում՝ Իսպանիա-Բրազիլիա

Եզրափակիչում՝ Իսպանիա-Բրազիլիա

Ինչպես եւ կանխատեսվում էր, եւ ինչպես բոլորն էին ցանկանում, Կոնֆեդերացիների գավաթի 2013թ. մրցաշարի եզրափակիչում հաղթողի տիտղոսը կվիճարկեն Բրազիլիայի եւ Իսպանիայի հավաքականները:

Բայց եթե բրազիլացիների ճանապարհը դեպի եզրափակիչ բավական սահուն էր, ապա Իսպանիայի հավաքականը միայն 11 մետրանոց հարվածների շնորհիվ առավելության հասավ Իտալիայի հավաքականի նկատմամբ: Ինչ որ տեղ իսպանացիների ճանապարհը հիշեցնում է 2012թ. Եվրոպայի առաջնության նրանց ուղին, որտեղ նրան կիսաեզրափակիչում նույնպես 11 մետրանոց հարվածների շնորհիվ դուրս եկան եզրափակիչ:

Բավական հետաքրքիր հանդիպում էր. առաջին խաղակեսումմ առավելությունը իտալացիների կողմն էր, երկրորդ խաղակեսում՝ իսպանացիների: Սակայն գոլեր չգրանցվեցին: Չգրանցվեցին գոլեր նաեւ լրացուցիչ ժամանակում եւ գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարին, որտեղ 7:6 հաշվով հաղթեց Իսպանիան:

Այդպիսով, Կոնֆեդերացիների Գավաթի եզրափակիչում կխաղան Բրազիլիայի եւ Իսպանիայի հավաքականները: Խաղը կկայանա հունիսի 30-ին: