28.06.2013 19:08

«Տոտենհեմն» էլ է Մխիթարյանի հետ բանակցություններ վարում. Sky Sport

«Տոտենհեմն» էլ է Մխիթարյանի հետ բանակցություններ վարում. Sky Sport

Անգլիական «Տոտենհեմն» էլ պայքարի մեջ մտավ Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, հաղորդում է Sky Sport-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Ըստ այդ աղբյուրի, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում լոնդոնյան ակումբի նոր տեխնիկական տնօրեն Ֆրանկո Բալդինիի հետ:

Մխիթարյանի տրանսֆերը «Տոտենհեմի» վրա կարող է արժենալ 22 միլիոն եվրո:

Նշենք, որ երեկ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել էր, որ Մխիթարյանը չի ժամանել «Շախտյոր» եւ մտադիր է լքել դոնեցկյան ակումբը: