28.06.2013 19:58

Նեյմարի վարքագիծը դարձել է ծաղրի առարկա. Տեսանյութ

Նեյմարի վարքագիծը դարձել է ծաղրի առարկա. Տեսանյութ

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ Բրազիլիա – Ուրուգվայ (2:1) հանդիպման ժամանակ բրազիլացիների աստղ Նեյմարը ուրուգվայցիների աստղ Լուիս Սուարեսին գերազանցեց ոչ միայն խաղային որակներով, այլ նաեւ մի չափանիշով, որտեղ, թվում էր, թե ուրուգվայցին իրեն հավասարը չունի: Խոսքը սիմուլյացիայի մասին է:

Խաղի ընթացքում Նեյմարը սիմուլյացիայի այնպիսի դերասանական նմուշ ցուցադրեց, որ այն անմիջապես դարձավ ծաղր ու ծանակի առարկա: Մասնավորապես, Նեյմարի սիմուլյացիան հայտնվել է Street Fighter 2 համակարգչային խաղում: