29.06.2013 00:57

Էմանուել Ջակերինի. Արարքս ամոթալի էր

Էմանուել Ջակերինի. Արարքս ամոթալի էր

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Էմանուելե Ջակերինին պատմել է, թե ինչու Կոնֆեդերացիաների Գավաթում Իսպանիայի հետ կիսաեզրափակիչ հանդիպումից հետո (0:0, 6:7 11մ.) չի ցանկացել 11 մետրանոց հարված կատարել:

«Յոթերորդ 11 մետրանոց հարվածը պետք է ես կատարեի, սակայն որոշեցի Բոնուչիի հետ փոխվել:Անկեղծ ասած, այնքան էլ վստահ չէի իմ ուժերին: Մտածում էի, որ Բոնուչին գոլ կխփի, սակայն դա չեղավ, ու ինքս իմ արածից ամաչում եմ»,- Ջակերինիի խոսքն է մեջբերում La Gazzetta dello sport-ը: