29.06.2013 03:17

Լիվերպուլը Մխիթարյանի ձեռք բերման մասին պաշտոնական հայտարարություն կանի. Спорт-Экспресс

Լիվերպուլը Մխիթարյանի ձեռք բերման մասին պաշտոնական հայտարարություն կանի. Спорт-Экспресс

«Լիվերպուլը» Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ համաձայնության է հասել, հաղորդում է Спорт-Экспресс-ը:

Ըստ այդմ, Անգլիայի 18-ակի չեմպիոնը կայացած գործարքի վերաբերյալ մոտ օրերս պաշտոնական հայտարարություն կանի: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 30 միլիոն եվրո: Ներկա պահին Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Երեւանում, իսկ մի քանի օր հետո կմեկնի «Լիվերպուլ», որտեղ կմիանա իր նոր թիմին, հայտնում է ռուսական կայքը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանին ձեռք բերելու համար վերջին շաբաթների ընթացքում պայքար էր գնում եվրոպական մի շարք գրանդ ակումբների միջեւ, որոնց շարքում նշվում էին «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Բորուսիայի», «Յուվենտուսի», «Տոտենհեմի», «Մանչեսթեր Յունայթեդի», ինչպես նաեւ ռուսական «Զենիթի», «Անժիի» անունները:

Նշենք նաև, որ Հենրիկ Մխիթարյանը ժամանել է Հայաստան եւ այժմ գտնվում է Երեւանում: Երեկ iLլur.am-ի լրագրողը նրան հանդիպել է Ազնավուրի անվան հրապարկում գտնվող սրճարաններից մեկում: Մխիթարյանը, սակայն, հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցերին եւ ընդհանրապես որեւէ մեկնաբանություններ տալ՝ իր տրանսֆերի շուրջ ընթացող խոսակցությունների մասին: