29.06.2013 13:15

«Բարսելոնայում» հիացած են Կրիստիան Էրիկսենից

«Բարսելոնայում» հիացած են Կրիստիան Էրիկսենից

Հոլանդական «Այաքսի» եւ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը դարձել է «Բարսելոնայի» հնարավոր տրանսֆերային նպատակներից մեկը, հաղորդում է իսպանական Sport-ը: Դանիացին կարող է կատալոնյան ակումբում փոխարինել Տիագո Ալկանտարային, որի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ինչպես նշել է պարբերականը, Էրիկսենի մասին դրական կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Իսաակ Կուենկան, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Այաքսում»:

Կատալոնացիների սկաուտները հետեւելով 21-ամյա Էրիկսենի խաղին, հիացած  են մնացել: