10.10.2012 11:45

ՀՀ կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի Գյումրիի քաղաքապետի լիազորությունները

ՀՀ կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի Գյումրիի քաղաքապետի լիազորությունները

ՀՀ կառավարության`հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկի համաձայն` նախատեսվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի լիազորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կառավարությունն այդպիսով առաջնորդվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Որոշումն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից։