09.07.2013 19:00

Իրանը կարող է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Իրանը  կարող է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Հակամարտության կողմերի ցանկության դեպքում Իրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Իրանի ԱԳՆ ավանդական մամլո ասուլիսում այսօր հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Աբբաս Արագչին, հաղորդել է իրանական IRINN լրատվական հեռուստաալիքը: Դիվանագետը նաև շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: «Հակամարտության կողմերն առայժմ շահագրգռված են, որպեսզի այն լուծվի Մինսկի խմբի օգնությամբ: Սակայն եթե Ադրբեջանն ու Հայաստանը ցանկություն հայտնեն, ապա Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել այդ խնդրի լուծման հարցով»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը: Պատասխանելով  Ադրբեջանում սպասվելիք առաջիկա նախագահական ընտրությունների մասին հարցին՝ Արագչին ասել է, որ դրանց անցկացումն Ադրբեջանի ներքին գործն է, և հույս է հայտնել, որ այդ ընտրությունները հաջող կանցնեն և կհամապատասխանեն ադրբեջանցի ժողովրդի ակնկալիքներին, փոխանցում է Trend-ը: