10.10.2012 17:34

ՀՀ պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտոնյաներին

ՀՀ պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտոնյաներին
Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Միության պաշտոնյաների հետ:
Ինչպես հաղորդել են ilur.am-ին ՊՆ մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության բնագավառում ԵՄ-Հայաստան համատեղ ծրագրերի և համագործակցության  իրականացման հեռանկարները: 
Հոկտեմբերի 10-ին Ս.Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողություններին մասնակցող երկրների ձևաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը, ինչպես նաև Գերմանիայի պաշտպանության նախարարի կազմակերպած Աֆղանստանում Հյուսիսային հրամանատարության ներքո ուժեր տեղակայած երկրների պաշտպանության նախարարների քննարկումներին: