10.10.2012 18:18

Դեսպան Հեֆերնը ներկայացնում է ԱՄՆ դիրքորոշումը Օսկանյանի գործի վերաբերյալ (տեսանյութ)

Դեսպան Հեֆերնը ներկայացնում է  ԱՄՆ դիրքորոշումը Օսկանյանի գործի վերաբերյալ (տեսանյութ)

Այսօր, հոկտեմբերի 10-ին, Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը տարածել է հայտարարություն, որում իր մտահոգությունն է հայտնում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և մեղադրանք ներկայացնելու կապակցությամբ: iLur.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Օսկանյանի գործը և օրենքի գերակայությունը Հայաստանում

Երեկ պ-ն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:

Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից:

Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում:

Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»: