10.10.2012 19:09

Վաղը ԼՂՀ ԱԺ-ն կքննարկի կառավարության գործունեության ծրագիրը

Վաղը ԼՂՀ ԱԺ-ն կքննարկի կառավարության գործունեության ծրագիրը

Հոկտեմբերի 10-ին ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից: Քննարկման թեման, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԺ առաջիկա լիագումար նիստի նախապատրաստության հարցն էր։ «Նշվեց, որ, ի կատարումն սահմանադրական պահանջի, նախատեսվում է, որպես գլխավոր օրակարգային հարց՝ նիստի քննարկմանը և հաստատմանը ներկայացնել ԼՂՀ կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը, որը սահմանված ժամկետում գործադիր իշխանությունը ներկայացրել է խորհրդարան։

Խորհրդակցությանը լսվեցին գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի, ինչպես նաև մյուս մշտական հանձնաժողովների նկատառումները նորակազմ կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ, ճշտվեց լիագումար նիստում նրա քննարկման ընթացակարգը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստը

հրավիրվում է ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի մեծ դահլիճում»,- ասված է հաղորդագրության մեջ։