14.07.2013 00:18

Բուրսասփոր-Բորուսիա 1:4

Բուրսասփոր-Բորուսիա 1:4

Թուրքական Բուրսասփորի եւ գերմանական Բորուսիայի միջեւ ընկերակն խաղում քիչ առաջ հաշիվը բացեցին հյուրերը: Գերմանացիների կազմում երկրորդ խաղն անցկացնող Հենրիկ Մխիթարյանի` մոտ տարածությունից գլխով հարվածից հետո թուրքերի դարպասապահը հետ մղեց գնդակը, վրա հասած Ռոբերտ Լեւանդովսկին գնդակի հետ միասին "գլորվեց" դարպասը: 

42-րդ րոպեին կրկին Հենոյի ակտիվ մասնակցությամբ, նրա փոխանցումով դորտմունդցիների 17 համար  Աուբամեյանգը խփեց երկրորդ գոլը: