10.10.2012 20:08

Անջեյ Կասպշիկ. Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը գտնվում է Ադրբեջանի սուվերեն տարածքում

Անջեյ Կասպշիկ. Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը գտնվում է Ադրբեջանի սուվերեն տարածքում

Առանց կողմերի փոխհամաձայնության՝ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացումը կվտանգի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը: Ինչպես հաղորդում է ilur.am-ը, հղում կատարելով ադրբեջանական մամուլին, այդ մասին հոկտեմբերի 10-ին, ադրբեջանական լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: «Այն տարածքը, որտեղ գտնվում է Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը, Ադրբեջանի սուվերեն տարածքն է: Ուստի այդ հարցում շատ բան կախված է Ադրբեջանի դիրքորոշումից: Առանց բացարձակ համաձայնության՝ օդանավակայանի բացումը ոչ մի կերպ չի նպաստի իրավիճակի բարելավմանը», - ասել է Կասպշիկը:

«Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնելու քայլը վտանգավոր է, այն խախտում է միջազգային իրավունքը և վտանգում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը», - ասել է նա: