19.07.2013 20:02

Տիտո Վիլանովան ուռուցքի պատճառով լքում է «Բարսայի» մարզչի պաշտոնը

Տիտո Վիլանովան ուռուցքի պատճառով լքում է «Բարսայի» մարզչի պաշտոնը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ուռուցքի պատճառով կհրաժարվի զբաղեցրած պաշտոնից:

Թեեւ ավելի վաղ ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել էր, որ Վիլանովայի առողջական վիճակը բավարար է, եւ մարզիչը կարող է շարունակել գլխավորել կատալոնյան ակումբը, սակայն իսպանական Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ հերթական բուժզննումը հաստատել է՝ ուռուցքը կրկին ի հայտ է եկել, եւ Վիլանովան ստիպված կօնի հրաժարվել մարզչի աշխատանքից: