23.07.2013 20:51

«Յունայթեդը» լավատես է Բեյլի և Սեսկի հարցում

«Յունայթեդը» լավատես է Բեյլի և Սեսկի հարցում

Մինչ Դեյվիդ Մոյեսը շարունակում է անհանգստանալ ակումբում Ուեյն Ռունիի ապագայի վերաբերյալ, ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Սիդնեյից վստահեցնում է, որ «լավ նորությունները այդքան էլ հեռու չեն իրենցից»:

«Մանկունյանցիների» համար տրանսֆերային պատուհանի մնացած ժամանակահատվածում գլխավոր նպատակները պարզ են: Անպայման ձեռք բերել կենտրոնական կիսապաշտպանի, որտեղ Ֆելայնիի և Տյագոյի տրանսֆերները արդեն ձախողվեցին, և փորձել Գարեթ Բեյլին փաղցնել Մադրիդի «Ռեալից»: Ահա թե ինչ փուլում են երկու բանակցությունները, որոնց համար Գլեյզերները պատրաստ են ներդնել 100 մլն €-ից ավել գումար :

Սեսկ Ֆաբրեգաս

«Յունայթեդի» առաջին պաշտոնական առաջարկը՝ €30 մլն,   մեկ շաբաթ առաջ մերժվեց, իսկ Բարսան հայտարարեց, որ Ֆաբրեգասի թիմից հեռանալու տարբերակը չի քննարկվելու, անկախ առաջարկվող գումարից: Բայց այժմ, երբ կատալոնցիները նոր մարզիչ ունեն, հնարավոր է՝ գործարքը այլ ընթացք ստանա: Ֆաբրեգասին Մանչեստերից առաջարկում են Կատալոնիայում նրա աշխատավարձի կրկնակին, իսկ Բարսային արդեն իսկ €41 մլն, ինչը արդեն քննարկելի գումար է Ռոսելի ղեկավարության համար: «Յունայեդին» մնում է հուսալ, որ Տատա Մարտինոն հույսեր չի կապում Ֆաբրեգասի հետ, և կփորձի վաճառել կատալոնացուն, խնդիրը միայն այն է, որ Բարսայի ղեկավարության կողմից Սեսկի վաճառքը կնշանակի երկու տարի առաջ իրականացրած «անառակ որդու վերադարձը» ծրագրի ձախողում: 

Գարեթ Բեյլ

Բեյլի իրավիճակը այդքան էլ չի տարբերվում Ֆաբրեգասինից: Այստեղ էլ «Տոտենհեմը» ամեն կերպ փորձում է իր կազմում պահել անցալ «Պրեմիեր Լիգայի» լավագույն խաղացողին, բայց խաղացողն ինքը արդեն իսկ ցանկանում է ֆուտբոլային ավելի բարձր մակարդակ տեղափոխվել: «Յունայթեդին» մտահոգում է նաև «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լեյվին, ով Դիմիտար Բերբատովի և Մայքլ Կերիկի՝ «Օլդ Տրաֆորդ» տրանսֆերներից հետո, լարված հարաբերությունների մեջ է «Յունայթեդի» հետ և անցյալ ամռանը հրաժարվեց Մոդրիչին բաց թողնել Մանչեստեր: Բացի դրանից, Բեյլի գործարքը կախված է նրանից, թե ով առաջինը կառաջարկի Լեյվի պահանջված €100 մլնը: «Ռեալ Մադրիդը» իր Ալբիոլի, Կալյեխոնի և սպասվող Իգուաինի սպասված վաճառքից արդեն իսկ մոտ է կուտակել պահանջվող գումարը՝ ունենալով հերթական «Գալակտիկոսը»: Գլեյզերները, անկախ նրանից՝ կտեղափոխվի Ռունին «Չելսի», թե կմնա իրենց մոտ, պատրաստ են Մոյեսին ապահովել նրան իր ցանկացած խաղացողներով, որպեսզի հանդերձարանի նոր ղեկավարը պատրաստ լինի Ֆերգյուսոնի բարձրացրած նշաձողը պահպանել: