24.07.2013 18:55

Իրանական կողմը հաստատել է Ռուսաստանի նախագահի այցի մասին տեղեկությունը

Իրանական կողմը հաստատել է Ռուսաստանի նախագահի այցի մասին տեղեկությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրան կժամանի Կասպից ծովով, ասել է իրանա-ռուսաստանյան բարեկամության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մեհդի Սանաին, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով՝ Թեհրան կատարած այցի ընթացքում Պուտինը կհանդիպի Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի հետ: «Կքննարկվեն միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասել է Սանաին՝ հավելելով, թե երկու երկրները պետք է մեծացնեն Իրանի միջուկային ծրագրի համակարգման ծավալը:  Ըստ Մեհդի Սանաիի՝ կքննարկվեն նաև Իրանի և P5+1 երկրների միջև բանակցությունների օրակարգը փոփոխության ենթարկելու հարցերը, փոխանցում է Trend-ը: