11.10.2012 13:47

Գրականության գծով Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա այսօր

Գրականության գծով Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա այսօր

Այսօր Ստոկհոլմում կհայտարարվի գրականության գծով Նոբելյան մրցանակակրի անունը: Ֆավորիտների շարքում թվարկվում են կանադուհի Էլիս Մունրոյի, ամերիկացի Ֆիլիպ Ռոթի և ճապոնացի Հարուկի Մուրակամիի անունները: Թեպետ՝ Նոբելյան կոմիտեն երբեք էլ նախապես չի հրապարակում թեկնածուների ցանկը, և նույնիսկ դափնեկրի անունը հայտարարելուց հետո էլ մյուս թեկնածուների անունները ևս կես դար գաղտնի են պահվում: