Հայոց բանակը մշտապես սպառազինվում է նոր և ժամանակակից տեխնիկայով

Հայկական բանակը մշտապես համալրվում է նոր տեխնիկայով եւ, ի տարբերություն ոմանց, այդ մասին մշտապես չի հայտարարվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայոց բանակը մշտապես ձեռք է բերում նոր և ժամանակակից տեխնիկա, որոնց թվում են` հակատանկային, հրթիռային և ոչ հրթիռային միջոցները: «Յուրաքանչյուր նման ձեռքբերում հերթական անգամ նպաստում է Հայոց բանակի մարտական ոգու բարձրացմանը», - ասաց Հովհաննիսյանը: Նա մեկ անգամ եւս ընդգծում է. «Հայոց բանակն ունի բարձր պատրաստվածություն և ամեն պահի կարող է արժանի հակահարված տալ թշնամուն»: