02.08.2013 17:40

ԵՎՐՈ-2016 ընտրական մրցաշարից սկսած հավաքականների խաղերը կանցկացվեն 6 օրվա գրաֆիկով

ԵՎՐՈ-2016 ընտրական մրցաշարից սկսած հավաքականների խաղերը կանցկացվեն 6 օրվա գրաֆիկով

Հաշվի առնելով հեռուստաընկերությունների շահերը, ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն հավաքականների խաղերի անցկացման նոր կանոնակարգ են ներդնում:

Այսպես, արդեն ԵՎՐՈ-ի ընտրական խաղերից, խաղերը կանցկացվեն նոր գրաֆիկով: Հավաքականների «պատուհանը» կտեւի 6 օր եւ խաղերը կանցկացվեն ֆիքսված ժամերի՝ ժամը 20:00 (ձմեռային ժամային ռեժիմում՝ 21:00) եւ 22:45 (23:45):

Այն հավաքականը, ով խաղում է հինգշաբթի օրը, իր հաջորդ խաղը կանցկացնի կիրակի, ուրբաթ խաղացած հավաքականը՝ երկուշաբթի, շաբաթը՝ երեքշաբթի:

ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն դեռ պաշտոնական չի հայտարարել այս գրաֆիկի մասին, բայց հեռուստաընկերությունների հետ կնքվող պայմանագրերում ներառված է այս սխեման: Հիշեցնենք նաև, որ ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարից սկսած գործելու է հեռուստաիրավունքների կենտրոնացված վաճառք, ինչպես արվում է ՉԼ և ԵԼ խաղերի համար: