06.08.2013 16:14

Իրանի նախկին նախագահը նշանակվել է Նպատակահարմարության խորհրդի անդամ

Իրանի նախկին նախագահը նշանակվել է Նպատակահարմարության խորհրդի անդամ

Իրանի  հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խոմենեին  նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին պաշտոնապես նշանակել է Նպատակահարմարության խորհրդի անդամ, հաղորդում է հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքը:

Խամենեիի խոսքով՝ նա որոշել է երկրի նախկին ղեկավարին նշանակել Խորհրդի անդամ՝ հաշվի առնելով այն արժեքավոր փորձը, որ Ահմադինեժադը կուտակել է նախագահության ութ տարիների ընթացքում:

Ահմադինեժադի նախագահության ժամկետն ավարտվեց անցյալ շաբաթ օրը:

Նպատակահարմարության խորհուրդը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին կից խորհրդատվական մարմին է, որի պարտականությունների մեջ է մտնում Սահմանադրության պահապանների խորհրդի և Մեջլիսի միջև ծագած հակասությունների հարթումը: Խորհրդի նախագահը Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է, փոխանցում է Trend-ը: