06.08.2013 16:55

Իրանի խորհրդարանում սկսվել են նախարարների թեկնածությունների քննարկումները

Իրանի խորհրդարանում սկսվել են նախարարների թեկնածությունների քննարկումները

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի առաջարկած՝ կառավարության նախարարական պաշտոնների թեկնածությունների նախնական քվեարկություններն այսօր սկսվել են խորհրդարանի հանձնաժողովներում, հաղորդել է ISNA գործակալությունը:

Նախագահ Ռոհանին անսպասելիորեն  շատ վաղ՝ օգոստոսի 3-4-ին՝պաշտոնակալության արարողության ժամանակ, հրապարակեց այն մարդկանց ցուցակը, որոնց կուզենար տեսնել իր թիմում: Քաղաքական դիտորդները նշում են, որ գործնականում՝ բոլոր թեկնածուներն արհեստավարժ գործիչներ են, որոնց մեծ մասն աշխատել է նախագահներ Հաշեմի Ռաֆսանջանիի և Հաթամիի կառավարություններում, ովքեր չափավոր դիրքորոշում ունեին՝ ի տարբերություն արմատական Մահմուդ Ահմադինեժադի: Միևնույն ժամանակ՝ ցուցակում չկա բարեփոխական ուղղության ոչ մի կողմնակից, ում թեկնածությունը կարող էր մերժվել մեջլիսի պահպանողական մեծամասնության կողմից: Ենթադրվում է, որ խորհրդարանը հավանության կարժանացնի թեկնածուներից եթե ոչ բոլորին, ապա՝ մեծ մասին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: