07.08.2013 17:01

Օրվա կոլաժ. Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը

Օրվա կոլաժ. Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 22-ից Սերժ Սարգսյանը գտնվում է արձակուրդում, որը նա անց է կացնում արտասահմանում: Ինչպես միշտ, նրա մամլո ծառայությունը խիստ գաղտնի է պահում Սարգսյանի գտնվելու վայրը: Ու քանի որ մարդիկ պաշտոնական ոչ մի ինֆորմացիա չունեն՝ Սարգսյանի գտնվելու վայրի մասին, ապա ամեն մեկը փորձում է իր երեւակայության շրջանակներում պատկերացնել, թե որտեղ է այժմ գտնվում Սարգսյանը: Ու հաշվի առնելով այն, որ մամուլում բազմիցս է նշվել այն մասին, որ Սարգսյանը առանձնահատուկ սեր ունի թղթախաղերի հանդեպ, ապա մարդկանց մեծ մասը բնականաբար, Սարգսյանին պատկերացնում է խաղատների շրջանակներում:

Թեմայի շուրջ իր տարբերակն է ներկայացրել նաեւ Ֆեյսբուքում հայտնի Մարկ Անտոնյանը: