07.08.2013 17:18

Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է. նա անհամբեր սպասում է մարզումների մեկնարկին

Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է. նա անհամբեր սպասում  է մարզումների մեկնարկին

Ոտքիս հետ կապված խնդիրներ այլեւս չկան, հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ անհատական ծրագրով է մարզվում:

«Անհամբերությամբ սպասում եմ տղաների հետ մարզվելուն: Չեմ կարողանում համբերել: Ոտքիս հետ կապված խնդիրներ այլեւս չկան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 10-ին:
NEWS.am Sport