08.08.2013 17:31

Իրանում զանգվածային համաներում է հայտարարվել

Իրանում զանգվածային համաներում է հայտարարվել

Ռամազանի կապակցությամբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին համաներում է հայտարարել, տեղեկացրել է ISNA գործակալությունը: Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիգ Ամոլի Լարիջանին Ռամազանի առիթով դիմել է հոգևոր առաջնորդին՝ խնդրելով համաներում հայտարարել քաղաքական, ռազմական և քաղաքացիական մի շարք հանցանքների գծով: Համաներման մասին որոշումը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատապարտված են ցմահ ազատազրկման և արդեն բանտում են անցկացրել առնվազն 15 տարի: Համաներման մասին որոշման համաձայն՝ մեկ տարվա ազատազրկման դատապարտված անձինք ազատվում են պատժի մնացած մասը կրելուց: Մեկից հինգ տարի դատապարտվածների ժամկետը կրճատվում է կիսով չափ, իսկ հինգից տասնհինգ տարվա դատապարտվածներինը՝ մեկ երրորդով:

Ռամազանի առթիվ Իրանում համաներում է հայտարարվում յուրաքանչյուր տարի, փոխանցում է Trend-ը: