10.09.2012 21:00

Էմիրությունները սպառնում են Իրանի դեմ պատերազմ սկսել

Էմիրությունները սպառնում են Իրանի դեմ պատերազմ սկսել

Դուբայի ոստիկանապետ Դախի Խալիֆան Թամիմը սպառնացել է հարվածել իրանական ռազմական օբյեկտներին՝ ԱՄԷ տարածքում Թեհրանից հովանավորվող ահաբեկչական ցանցերի տարածման դեպքում, գրում է Haarets գործակալությունը:

Ոստիկանապետի ասելով ԱՄԷ-ն հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ իրանական հատուկ գործակալների մի խումբ պատրաստվում է լրտեսական-դիվերսիոն ցանց ստեղծել Էմիրությունների տարածքում:

«Պարսից ծոցի արաբական երկրները չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել Իրանի կողմից առկա սպառնալիքի դեպքում»,- ասել է ոստիկանապետ Թամիմը:

Այս հայտարարությունները արվել են Պարսից ծոցի որոշ անմարդաբնակ կղզիների շուրջ Իրանի և ԱՄԷ-ի միջև վերսկսկված հին վեճի համատեքստում:

Հիշեցնենք, որ նախկինում արաբեկան երկրները Թեհրանի հասցեին բազմիցս մեղադրանքներ են հնչեցրել, սակայն միշտ գերադասել են ավելի ընդհանրական ձևակերպումներ, օրինակ՝ «որոշ հարևան երկրներ» ձևակերպումը: