12.08.2013 18:39

Առաջին անգամ Իրանի փոխնախագահի պաշտոնում կին է նշանակվել

Առաջին անգամ Իրանի փոխնախագահի պաշտոնում կին է նշանակվել

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին նշանակել է երկրի երկու փոխնախագահներին, որոնցից մեկը կին է՝ Էլհամ Ամինզադեն: Նա կզբաղեցնի իրավական հարցերով փոխնախագահի պաշտոնը:  

Ամինզադեն Գլազգոյի համալսարանի իրավագիտության դոկտոր է, ավելի վաղ պաշտոններ է զբաղեցրել Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում:

Ի դեպ Էլհամ Ամինզադեն Իրանի պատմության մեջ ամենաբարձրաստիճան կին պաշտոնյան է դարձել: