13.08.2013 07:48

Հայաստանի հավաքականը մեկնեց Ալբանիա

Հայաստանի հավաքականը մեկնեց Ալբանիա

Օգոստոսի 13-ի առավոտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չարտերային չվերթով մեկնել է Ալբանիա:

Օգոստոսի 14-ին Երևանի ժամանակով ժամը 22:45-ին Տիրանայի «ՔեմալՍթաֆա» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Ալբանիայի ընտրանու հետ: Panarmenian.net-ի փոխանցմամբ, թիմը կհանգրվանի «Տիրանա Ինտերնեյշնլ» հյուրանոցում: Օգոստոսի 13-ին Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի նախախաղային մարզում Տիրանայի «ՔեմալՍթաֆա» մարզադաշտում:

Տիրանայում հավաքականին կմիանան Կառլեն Մկրտչյանը և Արտյոմ Խաչատուրովը, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Սարգիս Ադամյանը, Աղվան Պապիկյանը և Գոռ Մանուկյանը: